Անձնական խնամք
Հրաշալի արտաքին՝ Ջենիֆեր Լոպեսից եւ մյուսներից
Ջենիֆեր Լոպեսի դիմահարդարն առաջարկում է մի բաղադրատոմս, որի շնորհիվ փոփ-երգչուհին միշտ հրաշալի տեսք է ունենում: Դա ունիվերսալ միջոց է, որ կարելի է օգտագործել ցանկացած տիպի մաշկ ունենալու դեպքում:
Օրինակ` շատ լավ կոսմետիկական դիմակ կստացվի, եթե վերցնենք 1 թեյի գդալ յոգուրտ, 1 թեյի գդալ մեղր եւ 4-5 կաթիլ թարմ եփած կանաչ թեյ: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել կոսմետիկական կավ: Այս ամենը իրար լավ խառնել, որ ստացվի համասեռ զանգված: Այն պետք է քսել դեմքին, պարանոցին, թողնել 15-20 րոպե ու լվանալ սկզբից` գոլ, ապա` սառը ջրով:
Այս պրոցեդուրան կարելի է սկզբից՝ անել շաբաթվա մեջ 3-4 անգամ, իսկ հետագայում արդյունքը պահելու համար՝ շաբաթվա մեջ 1-2 անգամ: Այս դիմակը մաշկին հաղորդում է թարմ տեսք ու հաճելի գույն: Իսկ երբ հայտնի սուպերմոդելներից մեկին հարցնում են, թե ինչպես է նրան հաջողվում պահպանել իր հիանալի տեսքը, նա պատասխանում է. «Դեղատոմսը բավական պարզ է` շատ ջուր եւ քիչ սուրճ խմելով»:
Նա նաեւ խորհուրդ է տալիս շրթունքներին առավոտյան մայոնեզ քսել: Իհարկե, բոլորը գիտեն, որ պարտադիր չէ լավ մաշկ ունենալու համար անպայման օգտագործել թանկարժեք քսուքներ ու դիմակներ: Իհարկե, հասուն տարիքում մաշկի լավացման ամենահիմնավոր մեթոդը վիրահատական միջամտությունն է` լազերային հարթեցումը, բոտեքսը եւ այլն: Բայց մաշկի ամենօրյա խնամքը հասանելի է բոլորին: Ամենօրյա խնամքն իր մեջ ներառում է մաշկի լվացում, դեկորատիվ կոսմետիկայի մաքրում եւ օգտագործում, եւ մի շարք այլ պրոցեդուրաներ: Դեմքը ավելի ճիշտ է լվանալ սառը ջրով` սենյակայինից ոչ սառը: Բացառություն է կազմում յուղոտ մաշկը, որը պետք է սկզբից լվանալ գոլ ջրով, այնուհետեւ սառը ջրով: Իսկ ինչ վերաբերում է օճառին, ապա այն դեմքը լվանալու համար չի կարելի օգտագործել ավելի հաճախ, քան շաբաթը 2-3 անգամ:
Նրանց, ովքեր ունեն չոր մաշկ, խորհուրդ չի տրվում ընդհանրապես օճառ օգտագործել: Օրվա մեջ կարելի է լվացվել 1 անգամ, այն էլ` առավոտյան: Իսկ ջրային պրոցեդուրայից հետո մաշկի վրա պետք է քսել ոչ յուղոտ կրեմ: Երեկոյան կարելի է դեմքը մաքրել տնային պայմաններում պատրաստված լոսյոնով, որի բաղադրության մեջ ցանկալի է բուսական յուղի առկայությունը: Շատ լավ է նաեւ օգտագործել թարմացնող տոնիկներ, գոնե օրվա մեջ 1 անգամ: Այն դեմքի վրայից մաքրում է մաքրող միջոցների մնացորդները, կարգավորում է մաշկի թթվային բալանսը: Այն ունի նաեւ պիլինգի հատկություն: Պիլինգի եւ մաքրման համար պրեպարատները պետք է պատրաստել մաշկին համապատասխան:
Պետք է չմոռանալ, որ բացի դեմքի մաշկը մաքրելուց, անհրաժեշտ է մաքրել նաեւ ամբողջ մարմինը: Շատ լավ արդյունք է տալիս աղով մաքրումը, որը կոսմետոլոգները խորհուրդ են տալիս անցկացնել ամիսը 1 անգամ: Դրա համար անհրաժեշտ է 300-400գ կերակրի աղը լցնել 100-125գ սերուցքի մեջ եւ խառնել: Հետո ստացված զանգվածը մատների ծայրերով մերսելով՝ քսել մաշկին, հատկապես այն հատվածները, որ ավելի կոշտացած են` արմունկները, ծնկները, կրունկները: Իսկ վերջում ցայվել տաք ջրով, հետո` սառը ջրով: Չորացնել մաշկը սրբիչով եւ թեթեւակի խոնավ մաշկին քսել սնուցող քսուք:
Կարդացեք նաև
Մարմնի հոտն առաջանում է մաշկի վրա մանրէների և քրտինքի խառնվելու արդյունքում: Այն կարող է փոխվել հորմոնների, սննդի, վարակների, դեղորայքի, ինչպես նաև մի շարք հիվանդությունների պատճառով...
Բերանի տհաճ հոտը օրգանիզմի ինչ-որ խնդրի մասին վկայող տագնապի ազդանշան է: Այն կարող է լինել ստամոքսի հիվանդությունների, քիթ-կոկորդ խնդիրների դեպքում...
Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...
Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...
Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...
Պորտը մաքրելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես այն պատճառով, որ մենք հաճախ մոռանում ենք մարմնի այդ հատվածի մասին: Լավն այն է, որ լողանալուց բացի, հատուկ խնամքի կարիք այն չի զգում: Վերջին տարիներին բացահայտվեց նաև, որ պորտում...
Մի քանի խորհուրդներ կօգնեն սուր լսողություն ունենալ անգամ տարիքն առնելուց հետո: Դրանցից առաջինը թերևս տարակուսանք առաջացնի. մի օգտվեք ականջ մաքրելու փայտիկներից: Առողջ մարդը...
Բերանի խոռոչի առողջության մասին հոգ տանելն ու հիգիենայի պահպանումը չափազանց կարևոր են։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է այլընտրանքային միջոց, որը հնարավորություն կտա ազատվել վնասակար...
Թևատակերի հատվածում մաշկը բավականին նուրբ է և զգայուն։ Այս հատվածում մաշկը կարող է մգանալ և տգեղ տեսք ստանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ թևատակերի մաշկը կարելի է սպիտակեցնել բնական միջոցների օգնությամբ...
Steptohealth.ru-ն գրում է, որ թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության կարող են հասնել նաև բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում...
Քանի որ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով ոտքերը կոշտանում են, անհրաժեշտություն է առաջանում հոգ տանել դրանց մասին։ Secrets-of-woman.ru կայքը գրում է, որ նման...
Fithacker.ru կայքը գրում է, որ ականջները պետք է շատ զգույշ մաքրել։ Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու...
Ներաճած մազերի խնդրին կարող է առերեսվել յուրաքանչյուրը: Այս երևույթն ի հայտ է գալիս սխալ մազահեռացման արդյունքում: Ներաճած մազերից խուսափելու համար նախ՝ պետք է մաքրել մաշկն օճառով և ջրով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն